Րաֆֆին ևս մի սխալ քայլ կատարեց՝ վազեց Մոսկվա: Չեմ կարծում զբոսաշրջության համար, ավելի հակված եմ «արդարություն փնտրելու» ավանդական գործելակերպը տեսնել: Եթե դա այդպես է, իսկ ես համարյա վստահ եմ, որ հենց այդպես է, ապա Րաֆֆու այս քայլը նողկալի, նսեմացուցիչ և ստորացուցիչ արարք եմ համարում, մեր ներքին հարցերին միջամտելու օտարին ուղղված հրավեր եմ համարում: Այդպիսի արարքը ամոթ-խայտառակություն է նորմալ երկրի և ժողովրդի համար: